McDonald’s արագ սննդի ցանցը ժամանակավորապես կփակի իր 850 ռեստորանները Ռուսաստանում: Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Քեմփչինսկիին։
Ըստ հաղորդագրության` նա իր աշխատակիցներին ուղղված նամակում գրել է, որ ցանցը կդադարեցնի Ռուսաստանում բոլոր գործողությունները, բայց կշարունակի վճարել ավելի քան 62 000 ռուսաստանցի աշխատակիցներին, իսկ «Ronald McDonald House» բարեգործական կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը:














