Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր բիզնեսը Ռուսաստանում՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Ընկերության մամուլի հաղորդագրությունը մանրամասներ չի պարունակում։ Պարզ չէ՝ կփակվեն միայն Coca-Cola-ին պատկանող գործարանները, թե ընկերությունը պաշտոնապես կդադարեցնի խմիչքների վաճառքը Ռուսաստանում։
Coca-Cola-ի ըմպելիքները պաշտոնապես վաճառվում են աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Հյուսիսային Կորեայի և Կուբայի։














