Լրահոս 24/7
09.03.2022

Արցախում վնասված գազատարի խնդիրը կլուծվի ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության արդյունքում

Արցախում վնասված գազատարի խնդիրը կլուծվի ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության արդյունքում

«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշակի դժվարություններ է փորձում առաջացնել Արցախի հատվածում։ Փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այն հարցին, թե հայկական կողմն այս հարցում անելիք չունի՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունն անպայման մասնակցություն ունի»։ Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի պատկերացումները խաղաղության մասին համարժեք են։ «Մենք գնում ենք խաղաղության։ Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, նշանակում է հասնել այնպիսի խաղաղության, որպեսզի բացառվեն նման իրողությունները։ Մենք անպայման այդ սադրանքների ուղղությամբ աշխատանք կտանենք, իսկ աշխատանքները ներառված են կառավարության ծրագրի մեջ՝ կառուցել այն բանակը, որը կզսպի։ Սահմանային այսօրվա իրողությունները նախկինում էլ կային, և ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ կան հստակ հրադադարի պահպանման պայմանավորվածություններ։ Եթե խախտվում է, ամեն դեպքը պետք է ուսումնասիրվի, և մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից՝ նրանք են մեղավոր, թե մենք»,- ասաց նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է