«V-Dem ինստիտուտի 2022 թվականի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել ու ստացել նոր դասակարգում:
«Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։
Հատկանշական է, որ 2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։
Այսինքն, Հայաստանն այլևս չի դասակարգվում ազատականացված (կամ ընտրություններ անցկացնող) ավտորիտար ռեժիմների շարքում, այլ՝ վերելք գրանցելով ստացել է նոր դասակարգում` ընտրական ժողովրդավարություն»,- գրել է Տարոն Չախոյանը։














