Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տարածած հաղորդագրությունից:
Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում:
Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը:














