Ամերիկյան Discovery մեդիա կորպորացիան կդադարեցնի իր ալիքների հեռարձակումը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Discovery»-ն որոշում է կայացրել դադարեցնել իր ալիքների և ծառայությունների հեռարձակումը Ռուսաստանում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Նախատեսվում է, որ ալիքները կդադարեցնեն հեռարձակումը մարտի 9-ից:
Ըստ Reuters-ի՝ Discovery-ն Ռուսաստանում ունի 15 հեռուստաալիք, այդ թվում՝ Discovery Channel, Animal Planet, TLC և Eurosport: Նրանք գործում են Discovery-ի և Ռուսաստանի Ազգային Մեդիա Գրուպի համատեղ ձեռնարկության միջոցով














