Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։














