Լրահոս 24/7
09.03.2022

Կրեմլն այլևս «մտադիր չէ տապալել» Կիևի «նացիստ» ու «թմրամոլ» իշխանությանը

Կրեմլն այլևս «մտադիր չէ տապալել» Կիևի «նացիստ» ու «թմրամոլ» իշխանությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի գործող իշխանությունների տապալումը փետրվարի 24-ին այդ երկրի տարածքում մեկնարկած ՌԴ-ի «հատուկ գործողության» նպատակներից չէ:

«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան, ռազմական սպառնալիքի վերացումը․․․ Դրա խնդիրների մեջ չի մտնում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության կազմաքանդումը, ո՛չ գործող իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- մասնավորապես, ասել է Զախարովան: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ բարձրագույն ղեկավարության՝ վերջին օրերի հրապարակային խոսքը և նկատեց, որ Կիևի իշխանությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը փոխվել է օրերի ընթացքում: 

Մասնավորապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին ազդարարող իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ դրանց նպատակն է «պաշտպանել մարդկանց, որոնք ութ տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից» և որ պետք է «դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի ենթարկել Ուկրաինան» և դատաստան տեսնել ռազմական հանցագործների նկատմամբ, որոնք պատասխանատու են «խաղաղ բնակչության դեմ արյունոտ հանցանքների» համար։

Արդեն պատերազմի երկրորդ օրը՝ փետրվարի 25-ին, կառավարության անդամների հետ տեսակապի ընթացքում Պուտինը բաց տեքստով ռազմական հեղաշրջման կոչ արեց  ուկրաինացի զինվորականներին՝ «նեոնացիստ» ու «թմրամոլ» անվանելով Կիևի գործող իշխանություններին: 

«Եվս մեկ անգամ դիմում եմ Ուկրաինայի զինվորականներին, թույլ մի՛ տվեք նեոնացիստներին և բանդերականներին օգտագործել ձեր երեխաներին, կանանց ու ծերերին որպես կենդանի վահան, վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը: Կարծես թե, ձեզ հետ ավելի հեշտ կլինի փոխհամաձայնության գալ, քան այս նեոնացիստների ու թմրամոլների խմբակի հետ, որը թաքնվել է Կիևում և պատանդ է վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել էր ՌԴ նախագահը: 

Պուտինի այս հայտարարությունից հետո ՌԴ ներկայացուցիչները Բելառուսում արդեն երեք անգամ բանակցությունների սեղանի շուրջ են նստել Կիևի գործող իշխանությունների հետ, իսկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Կրեմլը Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է համարում։ 

Այսպիսով, պաշտոնական Մոսկվայից Կիևում «թմրամոլ» ու «նեոնացիստ» իշխանությունների փոփոխության ուղիղ կոչերն օրերի ընթացքում փոխարինվել են այդ իշխանությունների գոյությունը հանդուրժող հռետորաբանությամբ: 

Սկզբնաղբյուրը՝ fip.am-ի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է