Լրահոս 24/7
10.03.2022

ՌԴ ՊՆ-ն խոստովանել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը ժամկետային զինծառայողներ են մասնակցում

ՌԴ ՊՆ-ն խոստովանել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը ժամկետային զինծառայողներ են մասնակցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ Ուկրաինայում ռազմական գործողությանը ժամկետային զինծառայողներ են մասնակցել։ Պուտինը հանձնարարել է գլխավոր զինվորական դատախազությանը պարզել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ զինվորականները հայտնվել մարտական ​​գոտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ռազմական գործողության մեկնարկից առաջ Վլադիմիր Պուտինը հրահանգել է զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին «կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելու համար»։ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ հրամանը կատարվել է, սակայն դրանից հետո փաստեր են պարզվել, որ ժամկետային զինծառայողներն ի վերջո հայտնվել են Ուկրաինայում։

«Ռուսաստանի նախագահի ցուցումով Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մասնակցող զինված ուժերի ստորաբաժանումներում մի շարք ժամկետային զինծառայողների առկայության փաստերի կապակցությամբ նյութեր են ուղարկվել Գլխավոր զինվորական դատախազություն, որը պետք է ստուգի և օրինական գնահատի գործողությունները և պատժի պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են այս հրահանգը չկատարելու համար», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Մարտի 9-ին ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությանը ժամկետային զինծառայողներ են մասնակցում։ Գործակալության տվյալներով՝ այս պահին նրանք դուրս են բերվում մարտական ​​գործողությունների գոտուց։ Ավելի վաղ ՊՆ-ն և Վլադիմիր Պուտինը հերքել էին, որ ժամկետային զինծառայողները գտնվում են պատերազմական գոտում։ Պետության ղեկավարի խոսքով՝ մարտական ​​առաջադրանքները կատարում են «միայն պրոֆեսիոնալ զինվորականները»։

Սկզբնաղբյուրը՝ kommersant.ru

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է