Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։ Այն անցկացվում է թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, ով նախկինում առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։
Սա Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է պատերազմի սկզբից ի վեր։ Կրեմլն այս հանդիպումն անվանել է բանակցային գործընթացի «շատ կարեւոր» շարունակություն, իսկ Կուլեբան ասել է, որ բանակցություններից սպասելիքները «զուսպ» են։
Սկզբնաղբյուրը՝ Meduza-ի։














