

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի տասնչորսերորդ օրը վթարի պատճառով Չեռնոբիլի ատոմակայանը հոսանքազրկվել է։ Կայարանում միացվել են վթարային դիզելային գեներատորները, դրանք կբավականացնեն երկու օր։ Ռուսաստանը խոստովանել է, որ ժամկետային զինծառայողներ է ուղարկել Ուկրաինա կռվելու։ Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ «լռության ռեժիմի» ժամանակ Մարիուպոլի ծննդատանը ավիահարվածի հետևանքով տուժել է 17 մարդ։ Քաղաքն ինքնին արդեն մեկ շաբաթ շրջափակման մեջ է։ Օդեսայում հուշարձանները ոչնչացումից պաշտպանում են ավազի պարկերով։ Պատերազմի երկրորդ շաբաթվա արդյունքը՝ այժմ Ուկրաինայում աշխատող համաշխարհային գործակալությունների լուսանկարիչների նկարներում:
Հրթիռակոծությունից տուժած Մարիուպոլի ծննդատան աստիճաններից իջնում է վիրավոր հղի կինը. 9 մարտի, 2022 թ
Հերման Մակարենկոյի ղեկավարությամբ Կիևի դասական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունենում Կիևի կենտրոնում՝ Անկախության հրապարակում։ 9 մարտի, 2022 թ
Օլգան և Վլադիմիրը գրկախառնվում են Լվովի երկաթուղային կայարանում, նախքան տղային ճակատ ուղարկելը: 9 մարտի, 2022 թ
Օդեսայի 27-ամյա բնակիչ Վիկտորն իր երեք տարեկան դստեր՝ Եվայի հետ իջնում է ապաստարան. 9 մարտի, 2022 թ
Երեխային տեղափոխում են սայլակով Իրպենի բնակիչների տարհանման ժամանակ։ 9 մարտի, 2022 թ
Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի մարտիկները Կիևի այգիներից մեկում. 9 մարտի, 2022 թ
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» զինվորականներ Սվոբոդնոե գյուղում։ 9 մարտի, 2022 թ
Աղբյուրը՝ vot-tak:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…