Լրահոս 24/7

Պարենային անվտանգության թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի մի շարք պաշտոնյաներ և ոլորտին առնչվող այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է պարենային անվտանգության կարևորությունը և նշել․ «Այսօր առավել քան կարևորվում է պարենային անվտանգությունը՝ պայմանավորված հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակներով։ Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ ընգրկուն գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արագ արձագանքել փոփոխվող միջավայրին, կլիմայի փոփոխություններին, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումներին՝ ստեղծված իրավիճակներում համարժեք գործողություններ ձեռնարկելու համար։ Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել, որպես տնտեսության զարգացման հիմք»։

Արման Խոջոյանը կարևորել է ռազմավարության մշակման գործընթացում տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավումը և նշել, որ հարկավոր է համակարգել աշխատանքները, տարանջատել գերատեսչությունների դերը, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել միմյանց և սինխրոնիզացնել տարբեր գերատեսչությունների գործողությունները։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն մեկ անգամ ևս վերահաստատել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարության մշակման գործում։

Դաուն Խանը տեղեկացրել է, որ 2,5 շաբաթ Հայաստանում եղած ժամանակահատվածում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի հետ հանդիպումներ են ունեցել որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ներդնել փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացնելու գործընթացում։

Պարենային անվտանգության շրջանակում դիտարկվել է պարենամթերքի արտադրության զարգացումից բացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների դերը, շոկային իրավիճակներին արագ արձագանքման համակարգերի անհրաժեշտությունը, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և  գիտական տվյալների բազայի կարևորությունը, նաև մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումները։
Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ և տեսակետներ են փոխանակվել ռազմավարության փաստաթղթի և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

16 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago