Լրահոս 24/7
11.03.2022

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արյդունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և այդ օրակարգը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը:

Վարչապետն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող հետևողական քայլերը և նկատել, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ինդեքսներում մեր երկիրը գրանցել է զգալի առաջընթաց: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները և նկատել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում հեռուստատեսային, ունեն ընդդիմադրիր ուղղվածություն:

Վարչապետը հավելել է, որ մամուլի ազատության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, փորձն ու չափանիշները:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն նշել է, որ ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թերեզա Ռիբեյրոն ընդգծել է ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև խոսքի ազատության ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում նոր գործիքների ներդրման նպատակով:

Տիկին Ռիբեյրոն նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել նաև լրագրողների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացին: Ընդգծվել է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության կարևորությունը:

Լրահոս
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը
12:33
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը
ՀՀ–Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետ
12:15
ՀՀ–Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետ
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:57
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան
11:28
Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան
Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում. Սամվել Կարապետյան
11:16
Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում. Սամվել Կարապետյան