Ռոսկոմնադզորը Ռուսաստանում կսահմանափակի մուտքը Instagram։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Մի քանի ժամ առաջ դատախազությունը դիմել էր Ռոսկոմնադզորին Instagram-ը արգելափակելու պահանջով։
«Ինստագրամ սոցիալական ցանցում տեղեկատվական նյութեր են տարածվում, որոնք կոչեր են պարունակում բռնություն գործադրելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ», – պարզաբանել է գերատեսչությունը։
Մարտի 11-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ պահանջելով Meta-ին (Facebook, Instagram և WhatsApp-ի մայր ընկերությունը) ճանաչել որպես «ծայրահեղական կազմակերպություն»։
Նախօրեին Մետան փոխեց իր չափավորության քաղաքականությունը՝ այլևս չջնջելով Facebook-ում և Instagram-ում ռուս զինվորականների նկատմամբ բռնության սպառնալիքներն ու կոչերը, ինչպես նաև որոշ երկրներում Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մահվան մաղթանքները։














