Ամերիկյան Colgate-Palmolive ընկերությունը որոշել է սահմանափակել իր արտադրանքի ներմուծումը Ռուսաստան՝ ռուսական շուկայում թողնելով միայն առողջության և հիգիենայի ամենօրյա օգտագործման հիմնական միջոցները։ Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:
Բացի այդ, Colgate-Palmolive-ը դադարեցրել է բոլոր ներդրումային, մեդիա և գովազդային գործունեությունը Ռուսաստանում։ Այս որոշման պատճառը ռուսական ներխուժումն էր Ուկրաինա։
Սկզբնաղբյուրը՝ TASS:














