Լրահոս 24/7
12.03.2022

Խ․ Սուքիասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի բավարարվեց

Խ․ Սուքիասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի բավարարվեց

«Հարգելի ընկերներ, գործարար Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ մի շարք լրատվամիջոցների դատական գործերի կապակցությամբ՝ հայտնում եմ, որ այսօր ստացա թիվ ԵԴ/16200/02/21 քաղաքացիական գործով վճռի մեր օրինակը։ Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ, վարույթ էր ընդունել Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի հայցը ընդդեմ <<168 ժամ>> ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաև փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Լրատվական ընկերությունը հրապարակել էր իրականությանը չհամապատասխանող հոդված, որի համար հիմք էին հանդիսացել Telegram-յան մի շարք ալիքներում տարածված տեղեկատվությունը։ Դատաքննության ընթացքում վերջիններս պնդում էին, որ իրենք ազատվում են պատասխանատվությունից, քանի որ բացահայտել էին նյութի աղբյուրը, իսկ հայցվոր կողմը գտնում էր, որ Telegram սոցիալական ցանցում (էլեկտրոնային հավելվածում) անհայտ անձանց կողմից բացված ալիքը չի կարող համարվել տեղեկատվության աղբյուր։

Telegram սոցիալական ցանցի (էլեկտրոնային հավելվածի) առանձնահատկությունն այն է, որ ցանկացած անձ կարող է դառնալ այդ սոցիալական ցանցի օգտատեր՝ բացելով մեկ կամ մի քանի ալիքներ։ Այդ անձը կարող է իր բացած ալիքներում տեղադրել ցանկացած նյութ ու տեղեկույթ, որի իսկությունը հնարավոր չէ որոշել։ Այդ տեղեկույթը կարող է բովանդակել տարբեր տվյալներ տարբեր անձանց վարքագծի, տեղի ունեցած կամ տեղի ունեցող դեպքերի կամ իրադարձությունների վերաբերյալ, ներկայացնել օգտատիրոջ կարծիքը կամ տեսակետը այս կամ այն հարցի շուրջ։

Սակայն հնարավոր չէ նույնականացնել այն անձին, ով հրապարակում է նշված տեղեկատվությունը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) անբարեխիղճ անձանց տալիս է գործնականում անսպառ հնարավորություն՝ տարբեր անձանց վիրավորելու և զրպարտելու համար՝ առանց իրենց ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի։

Հատկանշական է, որ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) բավական լայնորեն օգտագործվում է նաև անանուն տեղեկատվություն փոխարինելու եղանակով զանազան հանցագործություններ և այլ իրավախախտումներ կատարելու համար։ Ավելին՝ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) չի համագործակցում հանրային իշխանության մարմինների հետ և չի բացահայտում իրական օգտատիրոջ անձնական տվյալները։

Այսպիսով, Հայցվորը գտնում էր, որ Telegram սոցիալական ցանցում (էլեկտրոնային հավելվածում) անհայտ անձանց կողմից կատարված հրապարակումներին հղում կատարելը Պատասխանողին չի ազատում վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից։ Շնորհակալ ենք Պարոն Երիցյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար

Այսպիսով, Հայցվորը գտնում էր, որ Telegram սոցիալական ցանցում (էլեկտրոնային հավելվածում) անհայտ անձանց կողմից կատարված հրապարակումներին հղում կատարելը Պատասխանողին չի ազատում վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից։ Շնորհակալ ենք Պարոն Երիցյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար» ,- գրել է փաստաբան Գորիկ Միրզոյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է