Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է ռազմագերիների բուժման ու այլ հարցերը համակարգող շտաբ՝ փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի գլխավորությամբ։ Այս մասին կիրակի հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը՝ վկայակոչելով կառավարության որոշումը։
Շտաբում ընդգրկված է են համապատասխան նախարարությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։














