Լրահոս 24/7
13.03.2022

Վ․ Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

Վ․ Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը քիչ առաջ երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց՝ նշելով.

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:  

Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:

Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող Ալեն Սիմոնյանը, նախարարներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:

Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները մարտի 3-ին քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրել են Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել:

Լրահոս
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը
12:33
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը
ՀՀ–Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետ
12:15
ՀՀ–Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետ
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:57
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան
11:28
Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան