Սիբիրում և Ուրալում ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր փողոց են դուրս եկել Ուկրաինայի հետ պատերազմի դեմ։
Ինչպես հայտնում է OVD-Info-ն, երեք մարդ բերման է ենթարկվել Պերմում, յոթը՝ Տոմսկում։
Ձերբակալվածներ կան Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Բառնաուլում, Օմսկում, Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում, Ամուրի Կոմսոմոլսկում, Խաբարովսկում, Բրյանսկում։
Ընդհանուր առմամբ, ըստ OVD-Info-ի, փետրվարի 24-ից, երբ սկսվեց Ուկրաինայում պատերազմը, Ռուսաստանում հակապատերազմական ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 13853 մարդ։














