«Հուսով եմ՝ գիտակցում ենք՝ այն, ինչ այսօր աշխարհում կատարվում է, բոլոր հետևանքներով հանդերձ, 100-150 տարվա զարգացման բացառիկ աշխարհակարգային հնարավորություն է Հայաստանի համար:
Այստեղ բանալի բառը «հնարավորությունն» է, որից կարելի է կա՛մ օգտվել, կա՛մ անել այնպես, ինչպես միշտ:
Իսկ օգտվելու համար անհրաժեշտ է բացառիկ հնարավորությանը համարժեք բացառիկ ինտենսիվությամբ աշխատանք բոլոր ուղղություններով՝ դիվանագիտություն, տնտեսություն…
Ոլորտ առ ոլորտ, կազմակերպություն առ կազմակերպություն…»,- գրել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը։














