«Տիգրան Մեծ»` բարոկկո ոճով. Ջորջ Փեհլիվանյանը կղեկավարի այս բացառիկ օպերայի նվագախումբը

Աշխարհի հեղինակավոր բեմերում հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը շուտով ժամանելու է Երևան: Նա նախնական համաձայնություն է տվել ղեկավարելու Հայաստանում առաջիկայում բեմադրվող Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան:

Փեհլիվանյանի այցի, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ, որը նախաձեռնության հեղինակն է:

Մանասյանի խոսքով` Ջորջ Փեհլիվանյանն աշխարհում մեծ հռչակ վայելող դիրիժոր է, որը եղել է Իտալիայի Սարդինա կղզու Կալիարի քաղաքի օպերային թատրոնի, Հաագայի ֆիլհարմոնիկ և Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր-դիրիժոր, համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ:

«Փեհլիվանյանի մասնակցությունն օպերայի կայացման գործում շատ կարևոր է: Դիրիժորը մեր հրավերով Երևանում կլինի հուլիսի 31-ին: Նրա հետ քննարկելու ենք երգիչների, երաժիշտների ընտրությանը վերաբերող և այլ հարցեր»,-նշեց Մանասյանը:Նա հավելեց, որ Փեհլիվանյանը հանդես է եկել Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Gewandhaus նվագախմբերի, Համբուրգի սիմֆոնիկ, Սանտա Սեսեիլիայի ազգային ակադեմիական և այլ նվագախմբերի հետ:

«Հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի մասին քառասունից ավելի օպերաներ են գրել այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն, բայց տարբեր պատճառաբանություններով մենք չունենք այս քառասուն օպերայից որևէ մեկի բեմադրությունը: Կարծում եմ` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ օպերաները բարոկկո երաժշտական ոճով են գրվել: Բարոկկո երաժշտության գործիքները աղիքե լարերից են պատրաստված: Դրանց կառուցվածքն այլ է. աղեղները բավականին մեծ են: Այդ երաժշտական գործիքներն ու դրանցով նվագելու տեխնիկան Հայաստանում երբեք չեն եղել: Գիտակցելով այդ հանգամանքը` ռեժիսորները խուսափել են «Տիգրան Մեծ» բեմադրել: Անհրաժեշտ է նվագախումբ, որը կարող է նվագել բարոկկո ոճում, երգչախումբ, որը կարող է երգել այդ ոճով»,-շեշտեց Մանասյանը:

Ֆիլհարմոնիայի տնօրենն ասաց, որ «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությամբ ցանկանում է Հայաստանում հիմք դնել բարոկկո երաժշտարվեստի զարգացմանը: Այդ նպատակով նախաձեռնում է նվագախումբ հիմնել, որը կարող է գործունեություն ծավալել նաև «Տիգրան Մեծ» օպերան հանձնելուց հետո: Այն ղեկավարելու է Զավեն Վարդանյանը, որը լավ գիտի բարոկկո երաժշտությունը:

Ավելին՝ armenpress.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago