

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ։ Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, առաջնորդները պայմանավորվել են ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ ընդունված պատժամիջոցները, աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Նրանք կշարունակեն սերտ շփումները այդ հարցի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մակրոնը նաև ցավակցություն է հայտնել Բայդենին Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան կապակցությամբ։
Նախագահներն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների թեմային։
«Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն համակարգել իրենց գործողությունները առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…