Լրահոս 24/7

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։

Ուզում եմ ձեզ համար կարդալ… Սա նույնիսկ բանաստեղծություն չէ, սա 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հանճարեղ փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայությունն է։ Հիմա կկարդամ մի հատված նրա բանաստեղծությունից, որը թարգմանել է Կոնստանտին Սիմոնովը։ Վերջում մի փոքր փոփոխություն եմ արել, որովհետև այս փիլիսոփայություն ուժեղ ազդեցություն է գործել ինձ վրա։

Եվ հույս ունեմ, որ Նասիմիի պոեզիայի բոլոր սիրահարները ինձ կներեն, որովհետև սա ոչ թե պոեզիա է, այլ փիլիսոփայություն:

…Ուզում եմ ասել, որ իսկապես զարմանալի է՝ այս բոլոր մտքերը, որոնք դուք կարդում եք տարբեր, բացարձակ տարբեր աղբյուրներում, դրանց աղբյուրը մեկն է՝ իմաստությունը, բայց ձևը՝ տարբեր։

Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։

Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։

Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։

Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։

Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։

Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։

Ներե՛ք, մի՛ դատեք։

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։

Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։

Այնպես որ, երկու դեպքում էլ եթե այսպես վարվենք, եթե այս պարզ քայլերն անենք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Կներե՛ք, որ շեղվում էի։ Հեշտ չէ։

Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի. Այստեղ եմ արդեն 21,000 ժամ և… Հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն

ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրում եմ, երախտապարտ եմ, շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։

Շնորհակալություն բոլորին, այդ թվում՝ անծանոթներին, ովքեր գրում են ինձ. ես այնքա՜ն շատ նամակներ եմ ստանում անծանոթներից…

Շատ շնորհակալ եմ ձեր բարության, ձեր խոսքերի, ձեր էներգիայի համար։ Հատկապես, երբ այն ձեռագիր է, մտքերը զգացվում են։ Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին։

Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

20 minutes ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

54 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago