

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից:
Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:
Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը:
Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»,- ասել է վարչապետը:
Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…