Լրահոս 24/7

Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ Վերջինս 2019թ. նշանակվել, իսկ 2020թ. մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում:

Նա այս մասին հայտնել է՝ մասնավորապես շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, «ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով»:

«Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»,- գրել է նախկին տնօրենը:

Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում էլ աջակցելու իր ուժերի ներածին չափով: «Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ»,- գրել է Սարգսյանը։

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցությունից է, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Տեղեկացանք, որ տնօրենի ԺՊ է նշանակվել վերջերս կյանքից հեռացած կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։ Վերջինս 2010 թվականից զբաղվում էր Հայաստանի Երգի պետական թատրոնի և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի պրոդյուսինգով։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

16 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

55 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago