Լրահոս 24/7
14.03.2022

Գ․ Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետին

Գ․ Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի կայքէջը:

Ներկա են գտնվել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ եւ ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին»,-նշել է նախարարը։

Շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին՝ Գնել Սանոսյանը հավելել է, որ այսօր եւս դյուրին փուլում չենք գտնվում, ու առաջիկա կարեւոր աշխատանքում հաջողություններ է մաղթել մարզպետին։

«Բացի այն փորձից ու գիտելիքներից, որ ունի պարոն Ղուկասյանը, նաեւ կարեւոր եմ համարում, որ նա վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաեւ իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագորեն ներգրավվելու համար»,-ասել է նախարարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մեկ տարի աշխատելով Սյունիքում՝ Մելիքսեթ Պողոսյանի հետ նաեւ միասին որոշակի ճանապարհ են անցել, ծրագրեր իրականացրել։ «Մարզի հիմնական խնդիրներն ինձ համար տեսանելի են ու արդեն մատնանշված թե՛ համայնքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների։

Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել, եւ վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը»,-խոստացել է մարզպետը։

Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին ու հաջողություն մաղթելով նրան, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարին, մարզպետարանի աշխատակազմին ու բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է մարզպետարանը։ Նախկին մարզպետը նաեւ հակիրճ հաշվետվություն է ներկայացրել մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին։

Գնել Սանոսյանն անդրադարձել է նախանշված ու առաջիկայում Սյունիքում սպասվող ծրագրերին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ ամենն իրականացնելու գրավականը միասնական ու համախմբված լինելն է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է