Տավուշի մարզ. խոստացված, բայց չհրապարակված աշխատատեղեր

Հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը: Ցուցարարների մոտ էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձավ նաև աշխատատեղերի հարցին:

«Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»,-ցուցարարների հետ զրույցում ասել էր Հայկ Չոբանյանը:
Այսօր արդեն հուլիսի 27-ն է և մարզպետարանի կայքում այդպես էլ չգտանք օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետ Չոբանյանի խոստացած հայտարարույթունը:

«Հետք»-ը գրավոր դիմել էր Տավուշի մարզպետին, խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե մարզում քանի թափուր աշխատատեղ կա, ինչ չափի վարձատրությունով: Հետաքրքրվել էինք նաև, եթե կան թափուր աշխատատեղեր, ապա ի՞նչն է պատճառը, որ մարզի բնակիչները չեն դիմում:

Մարզպետը պատասխանել է, թե առկա թափուր աշխատատեղերում աշխատելու համար բնակիչների չդիմելու պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, և նման տվյալների չեն տիրապետում: Այնուամենայնիվ, նշել է, որ հուլիսի 24-ի դրությամբ և համաձայն Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների ներկայացրած տվյալների, մարզում կա 355 թափուր աշխատատեղ, որն ամենօրյա ռեժիմով թարմացվում են: Գրության մեջ նշված է, որ թափուր աշխատատեղերի ցանկը և աշխատավարձերի չափերի մասին տեղեկատվությունը կարող ենք ստանալ գործակալության ինտերնետային էջից:

Հուլիսի 26-ի դրությամբ, տարածքային կենտրոնները հրապարակել են 418 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Օրինակ՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 71 աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Ամենաբարձր աշխատավարձի չափով՝ ամսական 300,000 դրամ, ընդամենը մեկ աշխատատեղ կա՝ տեղեկատվական տեխնելոգիաների սպասարկման մասնագետ: 250,000 դրամ աշխատավարձով ևս մեկ թափուր աշխատատեղ կա, փնտրում են բեռնող մեխանիզմների մեքենավար: Նույն աշխատանքի համար մեկ այլ գործատու պահանջում է 3 աշխատող, սակայն արդեն 200,000 դրամ աշխատավարձով: 3 թափուր աշխատատեղ էլ կա ամսական 150,000 դրամ աշխատավարձով, փնտրում են մանկապարտեզի դայակ, խոհարար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մնացած աշխատատեղերի համար ամսական վարձատրության չափը 150,000 դրամից պակաս է: Օրինակ՝ 78,000 դրամով առաջարկում են հոգեբույժի, մանկաբույժի, բարմենի և այլ աշխատանք:

Ավելին՝ hetq.am

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago