Լրահոս 24/7
15.03.2022

Դատարանը տուգանք է նշանակել Առաջին ալիքի խմբագրին՝ հակապատերազմական ակցիայի հետևանքով

Դատարանը տուգանք է նշանակել Առաջին ալիքի խմբագրին՝ հակապատերազմական ակցիայի հետևանքով

«Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա իրականացրած Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ դատարանը նշանակել է 30 հազար ռուբլի տուգանք, դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Դուրս գալով դատարանի շենքից Օվսյաննիկովան ասել է, որ ցանկանում է եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար։ «Սրանք իսկապես շատ դժվար օրեր էին իմ կյանքում։ Երկու օր անցկացրել եմ առանց քնի։ Հարցաքննությունը տևել է ավելի քան 14 ժամ: Ինձ թույլ չէին տալիս կապ հաստատել ընտանիքիս և ընկերներիս հետ: Ինձ չէր տրամադրվում որևէ իրավական օգնություն» Նա խոստացել է շուտով հանդես գալ ավելի մանրամասն մեկնաբանությամբ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդաշարի երեկոյան թողարկման ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, մի կին ներխուժեց ստուդիա եթերի ժամանակ: Ավելի ուշ պարզվեց, որ դա հաղորդման խմբագիր՝ Մարինա Օվսյաննիկովան է։ Նա կանգնել է «Վրեմյա» հաղորդաշարի հաղորդավար Եկատերինա Անդրեևայի թիկունքում, ով շարունակել է կարդալ հաղորդման տեքստը: Օվսյաննիկովայի ձեռքում էր պաստառ «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են» գրառմամբ: Նա նաև բացականչում էր՝ դադարեցրե՛ք պատերազմը և ո՛չ պատերազմին կոչերը։ Դրանից հետո «Վրեմյա» հաղորդաշարի տնօրեններն ընդհատել են հեռարձակումը նախապես պատրաստված նյութի միջոցով:

Հայտնի դարձավ, որ մինչ ակցիայի իրականացումը Օվսյաննիկովան թվիթերի միջոցով ձայնագրել և տարածել է տեսաուղերձ, ուր Ուկրաինա ներխուժումը որակել է հանցագործություն, Ռուսաստանին կոչել ագրեսոր երկիր, իսկ Վլադիմիր Պուտինին՝ պատասխանատու այս ագրեսիայի համար։ Օվսյաննիկովան կոչ է արել «անհապաղ դադարեցնել եղբայրասպան պատերազմը» և դուրս գալ ցույցերի՝ չվախենալով ոչ մի բանից։ «Նրանք չեն կարողանա մեզ բոլորիս կալանավորել», – ասել է նա:

Իր ելույթում Օվսյանիկովան ասել է.

«Ցավոք սրտի, վերջին տարիներին ես աշխատում էի Առաջին ալիքում՝ զբաղվելով Կրեմլի քարոզչությամբ։ Եվ այժմ ես շատ ամաչում եմ դրա համար։ Ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել հեռուստաէկրանից սուտ խոսել: Ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել զոմբիացնել ռուսներին: Մենք լռեցինք 2014 թվականին, երբ այս ամենը նոր էր սկսվում։ Մենք հանրահավաքների դուրս չեկանք, երբ Կրեմլը թունավորեց Նավալնիին: Մենք ուղղակի լուռ դիտում էինք այս ռեժիմին։ Եվ այժմ ամբողջ աշխարհը երես է թեքել մեզանից, և մեր ապագա 10 սերունդներ չեն մաքրվի այս եղբայրասպան պատերազմի ամոթից»,- իր ուղերձում ասում է Օվսյաննիկովան:

Օվսյաննիկովայի ակցիան և կոչը սոցցանցերում լայն տարածում է ստացել ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի երեկոյան տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Օվսյաննիկովայից և պատերազմի դեմ պայքարող մյուս ռուսաստանցիներից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Օվսյաննիկովայի գործողությունները որակել է որպես «խուլիգանություն»՝ նշելով, որ նրա հնարավոր պատիժը Կրեմլի իրավասության մեջ չէ։ ՌԴ Պետական Դումայի խոսնակ Վոլոդինը իր հերթին կոչ է արել խսդտագույն պատժել Օվսյաննիկովային:

Քննչական կոմիտեն նախաքննական գործողություններ է իրականցրել խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ: «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովի խոսքով՝ Օվսյաննիկովան տեղում բերման է ենթարկվել և տարվել Օստանկինոյի ոստիկանական բաժանմունք։

Քրեկան գործ կարող է հարուցվել Քրեական օրենսգրքում վերջերս ընդունված հոդվածի հիման վրա, ըստ որի՝ պատիժ է նախատեսվում «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակելու համար»: Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է