Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամները միաձայն ընդունել են եզրակացության նախագիծ, որով կոչ է արվում անհապաղ հեռացնել Ռուսաստանին կազմակերպությունից։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ կայքը։
Վեհաժողովը համարել է, որ Ռուսաստանն «այլևս չի կարող լինել Եվրախորհրդի անդամ երկիր», քանի որ «կատարել է կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտումներ», ինչպես նաև չի կատարում խորհրդի առաջ իր պարտավորությունները։
Նախագծին կողմ է քվեարկել Վեհաժողովի 216 ներկայացուցիչ, երեքը՝ ձեռնպահ։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։