

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ներկա գտնվել «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նորաստեղծ կենտրոնով, ծանոթացել ստեղծված հնարավորություններին և գործունեության ուղղություններին: Նշվել է, որ նախատեսվում է այստեղ իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:
Ակնկալվում է, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացման հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Երևանի պետական բժշկական համալսարան այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ եղել է նաև ԵՊԲՀ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, որի գործունեությունը միտված է բժիշկ-ստոմատոլոգների գործնական հմտությունների զարգացմանը: Այն հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, համապատասխան կահույքով, արդի մասնագիտական գրականությամբ: Այստեղ կազմակերպվում են բժիշկների վերապատրաստման դասընթացներ, մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանում, ԵՊԲՀ վերանորոգված մարզադահլիճում, եղել Էմիլ Գաբրիելյանի անունը կրող 4-րդ լսարանում և ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը կրող 8-րդ լսարանում, որոնք վերակառուցվել են վերջերս:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ:
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…