Լրահոս 24/7

Տեղի է ունեցել Ն․ Փաշինյանի և Վ․ Պուտինի հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:

ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

11 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago