Խմբագրի ընտրանի

Պաշտոնյաների ձևակերպումների խեղված մեկնաբանությունները հարվածում են պետական շահին

Իշխանության ցանկացած ներկայացուցչի տված հարցազրույցը ԶԼՄ-ներից որևէ մեկին առիթ է դառնում հակապետական, և ազգային շահը վտանգող մի շարք ձևակերպումներ շրջանառելու և շահարկելու համար։ Ընդ որում՝ շատ հաճախ առավել վտանգավոր են ոչ թե պաշտոնյայի հնչեցրած ձևակերպումները, այլ դրանց մեկնաբանությունները։

Այս ամենի արդյունքում քաղաքական օրակարգում հայտնվում են հարցադրումներ, որոնց վերաբերյալ իշխանության տեսակետը հնչեցվել է բազմիցս՝ ամենաբարձր ամբիոններից, բայց հատկապես գերզգայուն հարցերի՝ անվտանգային, ինքնիշխանության, ոչ բարեկամ հարևանների հետ հաղորդակցության և նմանօրինակ այլ հարցերի շուրջ հանրային առողջ և արդյունավետ դիսկուրսն արհեստականորեն վիժեցվում է հայտնի շրջանակների կողմից՝ ներքաղաքական դիվիդետներ շահելու նպատակով։

Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հարցազրույցից հետո մեդիայում շրջանառվող թեզերն են։ Քաղաքական դիսկուրսը հաճախ ձևավորվում է ոչ թե իշխանության ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներով, այլ այդ տեսակետների մեկնաբանություններով։

Ընդ որում՝ եթե իշխանություն չհանդիսացող գործիչը ավելի անկաշկանդ է իր դիրքորոշումներում, այն իմաստով, որ տեսակետ արտահայտելու պատասխանատվությունը և դրանից բխող հետևանքները հանրությանն ուղիղ վտանգի տակ դնելու ռիսկ չեն պարունակում, ապա Իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն յուրաքանչյուր հնչեցրած ձևակերպման և անգամ տառի համար։

Ցանկացած իշխանություն ամենալավը գիտի որոնք են հանրային լսարանի ականջ շոյող ձևակերպումները, բայց ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ ձևակերպումները, փոխկապակցված քանի գործընթաց վիժեցվելու վտանգի տակ կհայտնվեն դրանց հետևանքով՝ պատասխանատու է միայն և միայն իշխանությունը։

Բանակցել՝ նշանակում է խոսել, կարծիք ասել և կարծիք լսել, քննարկել, վիճարկել։ Բանակցել՝ նշանակում է ունենալ հարցեր և կարծիքներ փոխանակել այդ հարցերի շուրջ, համաձայնության գալու և դրա ճանապարհին կարմիր գծեր սահմանելու հնարավորություն ունենալու համար պետք է բանակցային գործընթացի մեջ չինել։ Բանակցությունից հրաժարվել՝ նշանակում է ընտրել պատերազմը․ Այստեղ վիճելիք չկա․ սա պարզ, շատ թանկ գնով ապացուցված իրականություն է։

Իսկ այսօր փաստ է, որ մեր հանրությունը մանդատ է տվել իշխանությանը խաղաղության օրակարգով առաջնորդվելու, և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից հանդես գալու համար։ Այդ օրակարգի իրացման ճանապարհին ամեն պատեհ և անպատեհ առիթով կառավարության՝ արդեն բազմաթիվ անգամներ հնչեցրած տեսակետների ձևակերպումներում տարընկալումներ հարուցելու՝ կոնկրետ քաղաքական շրջանակների միտումնավոր գործելաոճն առաջին հերթին վտանգում է նախ այն գործընթացները, որոնց ուղղությամբ իշխանությունը տանում է կարևորագույն ռեսուրսակար և տևական աշխատանք, ապա հարվածում է նաև հանրության գլոբալ անվտանգային զգացողությանը։

Գլխավոր խմբագիր Նվարդ Մելիքյան

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

24 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

50 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago