Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակներում նախատեսվում է մասնակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստերին:
Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։














