Այսօր Կառավարությունը հերթական նիստին վերաբաշխում կատարեց 2022թ.-ի պետբյուջեում և 2 մլրդ 35 մլն դրամ հատկացրեց Ոստիկանությանը` Լոռիում և Շիրակում նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատանքների համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով ապրիլ ամսին Տավուշի և Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանությունը: Նա նշեց, որ սա իսկապես մեզ համար շատ կարևոր նշանակություն ուենցող բարեփոխում է:
«Հունիսից Երևանում գրոծում է պարեկային ոստիկանությունը և պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են և Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդավարություն է և մենք, ըստ էության, ձևավորվում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոտիկանություն: Իհարկե այս գործըթնացը առանց թերությունների, բարդությունների չի անցնում»,-ասաց նա և նշեց, որ մեծ հաշովով ակնհայտ է, որ այս բարեփոխումըհ արդարացվում է:
«Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում և հիմա արդեն տարածվել է ընդունելության հայտարարությունը»,-ասաց նա և նշեց, որ ի տարբներություն առաջին մրցույթի՝ հետագա մրցույթին ռեալ մրցակցություն կա:
Վարչապետը հիշեցրեց, որ պարեկային ոստիկանությունում ծառայություն անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինել, բարձրագույն կրթություն ունենալը, քանի որ մարդիկ դասընթաց են անցնում, որակավորման քննություն են անցնում, որից հետո ընդունվում են աշխատանքի: «Ես ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք ևս ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սովորողներին վճարվում են նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու պարագայում արդեն ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350 հազար դրամից սկսած:














