Ռուսաստանի խոշորագույն «Վոլգա-Դնեպր» բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռներն ամբողջությամբ դադարեցրել են թռիչքները։ Այս մասին գրում է «Коммерсант»-ը:
Հրատարակության համաձայն՝ արդեն մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի օդային կարգավորիչներն արգելել են երկու եվրոպական ավիաընկերությունների գործունեությունը, որոնք մտնում են Volga-Dnepr խմբի մեջ՝ բրիտանական CargoLogicAir-ը և գերմանական CargoLogic Germany-ն: Երկուսն էլ հաստատվել են «Վոլգա-Դնեպր»-ի հիմնադիր Ալեքսեյ Իսայկինի կողմից, և նրա Ռուսաստանի քաղաքացիությունը հիմք է դարձել թռիչքների արգելքի համար:
Խմբի ռուսական ընկերությունների ինքնաթիռները նույնպես մի քանի օր է չեն թռչում` դրանց վերաապահովագրման հետ կապված դժվարությունների պատճառով, գրում է Коммерсант-ը:














