Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ մարտի 17-ին։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է գնան այս կամ այն ուղղությամբ», – ասել է Պեսկովը։














