Լրահոս 24/7

Բայդենի հեռախոսազրույցը Սի Ցզինպինի հետ

Երկու ժամ տևողությամբ զանգը պոտենցիալ շրջադարձային կետ է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև:

Սպիտակ տան պաշտոնյաների անհանգստությունն գնալով աճում է Չինաստանի նախագահ Սիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի սկսնակ գործընկերության հանդեպ: Նրանց անհանգստացնում է նաև Չինաստանի արձագանքը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը: Պեկինը ոչ՛ լիովին աջակցողի դերում է, ոչ՛ էլ՝ հակառակվողի: Ստեղծվում է անորոշություն, որ Բայդենը փորձում էր վերլուծել այս զանգով:

Սին զանգի սկզբում Բայդենին ասել է, որ կոնֆլիկտն ու առճակատումը ոչ մեկի շահերից չեն բխում: Նաև ավելացրել է, որ խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենամեծ հարստությունն են:

Զանգը կայացել է ռուս-ուկրաինական պատերազմի կրիտիկական պահին՚:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների Չինաստանը մտորում է Ռուսաստանին ֆինանսական և ռազմական աջակցություն տալու մասին: Եթե համաձայնի, դա կվատացնի հարաբերությունները արևմուտքի հետ տասնամյակներ և ավել ժամկետով: Նրանք անհանգստանում են, որ Չինաստանը որոշել է օգնել ՌԴ-ին ռազմական սարքավորումներով, որոնք կօգտագործվեն Ուկրաինայի դեմ:

Պաշտոնյաները նշել են, որ հնարավոր է Չինաստանը փորձի օգնել ՌԴ-ին մեղմացնել արևմտյան սանկցիաների ազդեցությունը ֆինանսական օգնությամբ, չնայած դժվար թե մեկ երկիրը կարողանա թուլացնել ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կազմակերպած սանկցիաների հետևանքները: Զանգի ընթացքում Բայդենը փորձել է նշել Ռուսաստանին օժանդակելու բոլոր բացասական կողմերը:

Մինչև պատերազմն ԱՄՆ պաշտոնյաները հետևում էին Պուտինի և Սիի մտերմությանը: Նրանք կարծում են, որ Չինաստանը պատասխանատվություն է կրում օգտագործելու իր ազդեցությունը Պուտինի վրա և պաշտպանելու միջազգային օրենքներն ու սկզբունքները: Սակայն Չինաստանն ուղղվում է հակառակ կողմ՝ մերժելով Ռուսաստանի ագրեսիվ լինելու փաստը:

Աղբյուրը՝ CNN News

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago