Մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք։ Կատարվել է 45 թեստավորում։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 12 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել: