

Արցախում գազամատակարարման, այսպես կոչված, «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում:
Այս մասին գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելուն:
Նա ընդգծել է, որ ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են:
«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա։ Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»,- գրել է Մարուքյանը:
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…