

«Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգը, որն ուկրաինական իրադարձությունների հետ կապված Բրատիսլավային խոստացված երեք համակարգերից առաջինն է, ՆԱՏՕ-ի արևմտյան մասի երկրներից տեղափոխվում է Սլովակիա։
Հղում անելով հանրապետության պաշտպանության նախարար Յարոսլավ Նագիին, այս մասին կիրակի հայտնել է բրատիսլավական «Պրավդա» թերթի կայքը։
«Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը տեղափոխվում է Սլովակիա», – ասել է Նագին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները երկիր են ժամանում համալիրը տեղադրելու համար։ Այն ժամանակավորապես կտեղակայվի հանրապետության կենտրոնական հատվածում գտնվող Սլիաչ քաղաքի ավիաբազայում։
Բրատիսլավայում, ըստ նախարարի, իրենք դիտարկում են երկու այլ Patriot համալիրներ տեղակայելու տարբերակներ էլ: Նրանք պետք է պաշտպանեն հնարավոր հրթիռային սպառնալիքներից Սլովակիայի տարածքի ամենամեծ հատվածը։
Նագին ընդգծել է, որ Patriot-ը չի փոխարինում Ս-300 խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգին, որը ծառայում է Սլովակիայի բանակին:
«Patriot» համակարգը չի փոխարինում հնացած С-300 համակարգերին, խոսքը հանրապետության օդային տարածքի պաշտպանության ևս հավելյալ համակարգի մասին է»,- պարզաբանել է նախարարը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…