Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես։
«Նախարարները կքննարկեն այդ հարցը»,-ասել է նա լրագրողներին։














