Լրահոս 24/7
21.03.2022

ՀՀ իշխանության համար առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը․ Միրզոյան

ՀՀ իշխանության համար առանցքային է արցախահայության իրավունքների ու Արցախի կարգավիճակի հարցը․ Միրզոյան

«ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն, և ըստ այդմ՝ 2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Արտգործնախարարը հավելեց, որ այդ նպատակներին հասնելու համար առաջնային է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայերի իրավունքների առաջնային ընդգծմամբ: 

Միրզոյանը նշեց, որ տարվա ընթացքում այս առումով որոշակի հաջողությունների հասել են, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2 հանդիպումներ: «Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, և այնուհետև, մեր պնդմամբ, առաջնային է մնում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը 2021թ. դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում նախատեսված ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում հնգակողմ հանդիպումից ժամեր առաջ հրաժարվել է:

ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ համանախագահողները 2021թ. ընդունել են 11 հայտարարություն՝ արձանագրելով, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ:

«Կառավարության կողմից շարունակվել է աշխատանքը Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական առաքելությունների ներգրավման, մարդասիրական աջակցության տրամադրման ուղղությամբ»,- հայտնեց նախարարը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս շարունակում են ապօրինաբար պահել հայ ռազմագերիների, և Հայաստանը շարունակում է տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին. «Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ի էսկալացիան»: 

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին