Լրահոս 24/7

Հանձնվելու մասին խոսք լինել չի կարող․ Ուկրաինայի փոխվարչապետ

Նավահանգստային քաղաք Մարիուպոլը, որը մինչև ռուսական ներխուժումը տուն էր 450000 մարդու համար, մարտի սկզբից ռուսական ուժերի կողմից մշտական հարձակումների տակ է։ Մինչ ռուսական ուլտիմատումն առաջարկում էր քաղաքից անվտանգ ելք նրանց, ովքեր կհանձնվեին, մնացողներին այդպիսի երաշխիք չէր տրվել։

Ռուսաստանը բազմիցս մեղադրվել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ։ Նրանց նվաճողական քայլերը հանգեցրել են հիմնական ծառայությունների ամբողջական փլուզմանը, ինչի պատճառով էլ բնակչությունը չի կարողանում օգտվել գազի, էլեկտրականության, ջրի սպասարկման ծառայություններից։ Դիակները մնում են փողոցներում, որովհետև չափազանց վտանգավոր է նույնիսկ փորձել մոտենալը։ Մարդիկ վախենում են դուրս գալ իրենց ստորգետնյա ապաստարաններից անգամ ամենաանհրաժեշտ պարագաների համար։ Փորձում են ավելի քիչ ջուր խմել և ուտել՝ սննդի պաշարները տնտեսելու նպատակով։

Գրոհի ընթացքում մահացու հարվածներ են իրականացվել ծննդատան վրա, առանձին ռմբակոծվել են թատրոնը և արվեստի դպրոցը, որտեղ ապաստարան էին գտել հարյուրավոր մարդիկ։ Զոհերի և վիրավորների թիվն առայժմ անհայտ է, քանի որ դեռ տեղի են ունենում փրկարարական ծառայություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մարիուպոլի տեղական իշխանություններին կոչ էր արել հանձնել քաղաքը ռուսական ուժերին մինչև Երկուշաբթի օրվա առավոտյան ժամը հինգը։

Հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի փոխվարչապետը մերժել է ՌԴ-ի նշանակած պայմանները՝ շարադրված ութ էջից կազմված փաստաթղթի մեջ։ Նա ընդգծել է, որ ո՛չ հանձնվելու և ո՛չ էլ զենքը վայր դնելու մասին քննարկում չի կարող լինել։ Նաև հավելել է, որ դա իրենից ներկայացնում է գիտակցված մանիպուլյացիա և գերիներ վերցնելու փորձ։ Մարիուպոլն արդեն մի քանի շաբաթ է, ինչ շրջափակման մեջ է։ Ուկրաինայի նածագահն ասել է, որ այն, ինչ ռուսական ուժերն արել և անում են Մարիուպոլի հետ ահաբեկչական գործողությունէ, որը կհիշվի դարեր։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago