Լրահոս 24/7

Ընդդիմությունն առաջարկում է քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն։ Ընդդիմադկիր խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են  քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծի հեղինակներից պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է:

«Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլևս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավել ևս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,-նշեց նա:

Պատգամավորն ասաց, որ այս կարգավորումը արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում:

Նրա համոզմամբ՝ այս նախագիծը լինելու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին:

«Մենք տեսել ենք, թե ինչպես, հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից, Հայաստանի տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում թշնամի երկրի քաղաքական ղեկավարությունն ինչպիսի արտահայտություններ է թույլ տալիս, խոսում են Հայաստանի, Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին ու իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այս ամենը Հայաստանի պատկանելիության տեսանկյունից կասկածի տալ դնել: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման»,-նշեց Վարդևանյանը:

«Մենք տեսել ենք, թե ինչպես, հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից, Հայաստանի տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում թշնամի երկրի քաղաքական ղեկավարությունն ինչպիսի արտահայտություններ է թույլ տալիս, խոսում են Հայաստանի, Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին ու իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այս ամենը Հայաստանի պատկանելիության տեսանկյունից կասկածի տալ դնել: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման»,-նշեց Վարդևանյանը:

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

32 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

51 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago