Լրահոս 24/7

Դուք բարյաքաթարի ամբասադորներն եք Հայաստանում. Վահագն Ալեքսանյանը՝ «Հայաստան» դաշինքին

«Այսօր մի քաղաքական ուժ, որի առաջնորդը միակն է Հայաստանի պատմության ղեկավարներից, ով 2002 թվականի Քի Վեսթում հարցականի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նգախագահին փոխանակել մեղրին ու Արցախը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ անդրադռնալով «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրենքի նախագիծը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

ԱԺ դահլիճից ընդդիմադիր պատգամավորները սկսեցին արձագանքել և բացականչել, որ սուտ է: «Սուտը ձեր ինքնությունն է, խնդրում եմ ինձ այստեղ մի պիտակավորեք»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատեց, որ ամբողջ ֆրակցիայով ելույթի համար գրանցվել են և ելույթ ունեցողին չարձագանքել:  «Պարոն Զաքարյան ձեզ նախազգուշացում»,-ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը շարունակեց ելույթը և նշեց, որ պատերազմը իրենց համար ողբերգություն է, իսկ ոմանց համար լավ վիդիոմատերիալ է, որ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ կադրեր ցույց տան: «Պատերազմը ձեզ համար ընդամենը վիդիոարխիվ է, որից դուք կկարողանաք քաղել ողբ և դա փորձել դարձնել քաղաքական դիվիդենտ: Դուք բարյաքաթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր նախընտրական ուժը քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական բարյաքթարից նկարած կադրեր: Դուք այդքանից հետո եկել այստեղ ինչ-որ բան եք ուզում ապացուցե՞լ, հայրենասիրության դա՞ս եք ուզում տաք: Երիտթուրքերից մինչև բարիաքթար, սա ձեր քաղաքական հետագիծն է և սա դաջված է մնալու ձեզ»,-ասաց նա:

Նրա ելույթից հետո իշխանության անդամները ծափահարեցին նրան, իսկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը արձագանքեց.«Արժե ծափահարել, իրականությունից զատ այլ բան չի ասում այս մարդը»: Ի պատասխան ընդդիմության դժգոհության, նա ասաց, որ պատգամավորը փաստ է արձագանքել, եթե վիրավորական է ուրեմն թող գնան ջնջեն այդ վիդիոները:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

44 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago