Լրահոս 24/7

Ավելի լավ է ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի․ Ա․Վարդևանյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը։

Նշենք, որ նախագծի հեղինակները Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանը և Իշխան Սաղաթելյանն են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, նախագծի քննարկման ընթացքում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, հիշեցրեց՝ օրեր առաջ ինչ է հայտարարել նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե գնում ես գործոն դառնալու ուղղությամբ, ապա այս տարածաշրջանում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում: Ցանկանում եմ Ձեր անձնական կարծիքն իմանալ այս հարցի շուրջ»,- ասաց պատգամավորը:

Վարդևանյանը, ի պատասխան պատգամավորի, նկատեց՝ եթե կոնտեքստից չկտրենք հարցազրույցը, ապա ամեն բան պարզ կլինի:

«Հարցազրույցում համեմատական էր անցկացվել Եվրոպայի միության ձևաչափի և նման տրամաբանությամբ ինտեգրացիոն գործընթացների հետ: ՀՀ-ի անկախությունը, ՀՀ-ի անկախության հռչակագիրն անսակարկելի երևույթ է ու արժեք: Ինտեգրացիոն գործընթացները բնականոն երևույթ են, որոնք տեղի են ունենում Սահմանադրությամբ սահմանված շրջանակում»,- ասաց Վարդևանյանը:

Ղահրամանյանի կոնկրետ հարցին՝ ռուս-բելառուսական միության հետ պայմանագրի կնքմանը Վարդևանյանը համաձա՞յն է, պատգամավորն ասաց. «Հանրապետության երկրորդ նախագահի ներկայացրած դիրքորոշումը ուղիղ համեմատականն էր նույն ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: ԵՄ անդամ երկրներն իրենց անկախությունից հրաժարվե՞լ են: Մեկը կա, որ կարող է ասել, թե Ֆրանսիան կամ Գերմանիան այլևս անկախ չեն: Նույն տրամաբանությունը բխում է ՀՀ-ի ցանկացած ինտեգրացիոն գործընթացի դեպքում: ՀՀ-ի բնակիչների մի ստվար զանգվածը կպատկերացնի ինտեգրացիոն պրոցեսներ ՀՀ-ի համար անվտանգության երաշխավորմամբ ՌԴ-ի հետ և երբեք ոչ Թուրքիայի»,- կարծում է Վարդևանյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago