Լրահոս 24/7
22.03.2022

Դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՄԻՊ

Դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը: Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։

«Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհայտ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցության համար։

Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին.

«Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։

«Խնդրում եմ նաև հաղորդել ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։

Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհայտ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը:

Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է:

Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն, այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։

Անհայտ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին