«Մի խումբ անձինք, առաջնորդվելով իրենց խմբային կոռուպցիոն շահերով` գործողություններ են կատարում Հայաստանի պետականության անկման (Ռուսաստանին հանձնելու) ուղղությամբ։
Այդ կոռուպցիոն խմբակում են մեկ նախկին նախագահ, մոտ 20 ԱԺ պատգամավոր և մեկ հեռուստատեսություն։
Այդ խմբավորման տարածած ստերը պետք է ջարդել, այդ խմբավորման նախկինում լափածը պետք է առաջնահերթ պետականացնել, այդ խմբավորմանը պետք է օր առաջ չեզոքացնել»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։














