

Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում:
Նախարարը նախ նշեց, որ ռուս-ուկրաինական հայտնի իրադարձությունների հաջորդ օրվանից իրենք լուրջ աշխատանք են կատարում Հայաստանի արտահանողների հետ, որպեսզի հասկանան, գույքագրեն նրանց խնդիրները: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, բայց մեծ խնդիրները կառավարության որոշումների նախագծերի տեսքով շրջանառվում են:
«Բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն: Այն պայմանագրերը, որոնք ԱՄՆ դոլարով էին, վճարման հետ կապված դժվարություններ կան, այն պայմանագրերի դեպքում, որոնք ռուբլիով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ արտահանողներն ընկել են դժվար դրության մեջ: Եվ մենք կառավարության որոշման նախագծով փորձելու ենք «թթվածին» տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք իրենց կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել»,-ասաց Քերոբյանը:
Անդրադառնալով արտարժույթին՝ նախարարը նշեց, որ այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլիով արտահանումներ իրականացնելու մեջ:
«Եվ այսօր մենք, ՀՀ ԿԲ-ն, ՌԴ ԿԲ-ն և գործընկեր նախարարությունները իրար հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը ռուս գործընկերների մոտ և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար շատ ավելի հասկանալի արժույթ է՝ մեր երկրի արժույթն է: Եվ դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը»,-ասաց Քերոբյանը:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…