Louis Vuitton-ը սոցիալական ցանցերում ենթարկվել է քննադատության իր նոր LV Volt հավաքածուի պատճառով: TJournal-ն ուշադրություն է հրավիրել սրա վրա։
Նոր զարդերը, որը մարտի 22-ին հրապարակվել է ընկերության սոցցանցերում, պարունակում է L և V տառերը միաձուլված՝ դրանք միասին հիշեցնում են Z տառը, որն այժմ Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են որպես Ուկրաինայում իրենց գործողություններին աջակցելու նշան:
Հարյուրավոր մեկնաբանություններ են հայտնվել Louis Vuitton-ի Instagram-ում և Twitter-ում հավաքածուի վերաբերյալ գրառումների ներքո, որոնցում օգտատերերն արտահայտել են իրենց վրդովմունքը, մեղադրել ընկերությանը ագրեսիային աջակցելու մեջ, PR արշավն անվանել «սարսափելի» և կարծիք հայտնել, որ հիմա նման խորհրդանիշներ օգտագործելու լավագույն ժամանակը չէ:
Աղբյուրը՝ Meduza-ի։














